ԱՄՆ-ում կայծակի հարվածից մահացել է մրցավազքի եզրագծին մոտեցող վազորդը

22:51 • 01.10.19

Ամերիկյան Կանզաս նահանգի Էլք Սիթիի քաղաքային այգում վազորդը մարաթոնի եզրագծին մոտենալիս մահացել է կայծակի հարվածից:

Ինչպես հայտնում է BBC News-ը, դա տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, երբ 33-ամյա Թոմաս Սթենլի մասնակցում էր 50 կմ երկարությամբ մրցավազքին և գրեթե հասել էր եզրագծին: Մրցավազքի կազմակերպիչներն ու մյուս մասնակիցներն առաջին օգնություն են ցույց տվել նրան, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից:

Նշվում է, որ Սթենլին երեք երեխա ուներ: Մեկ օրում նրա երեխաների և կնոջ համար 45 000 դոլար են հավաքել:

Մրցումների կազմակերպիչները զոհված մարզիկի անունով շքանշան են հանձնել նրա այրուն՝ Էշլի Սթենլիին: