Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր
Մի կողմից Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվում են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ, ընդհանուր՝ 8 երկրների առաջին դեմքեր:










