Թոմ Քրուզին տեսել են Կիևի մետրոյի կայարաններից մեկում (տեսանյութ)

05:31 • 01.10.19

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզին տեսել են Ուկրաինայում՝ Կիևի մետրոյի կայարաններից մեկում: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Staran.ua»-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուկրաինացիները դերասանին նկատել են Կիևի մետրոյի «Ոսկե դարպասներ» («Золотые ворота») կայարանում: Քրուզը շրջապատված է եղել թիկնապահներով:

Նշվում է, որ հոլիվուդյան աստղի հետ լուսանկարվել թիկնապահները չեն թույլատրել, սակայն ականատեսներին հաջողվել է լուսանկարել և տեսանկարահանել դերասանին:

Սոցցանցի օգտատերերին զարմացրել է Քրուզի հայտնվելն Ուկրաինայում: Նրանք ենթադրել են, որ դերասանը Կիև է ժամանել, որպեսզի շարունակի նկարահանվել «Ժողովրդի ծառա» հեռուստասերիլաի մեջ երկրի նախագահի Վլադիմիր Զելենսկիի փոխարեն, որը ֆիլմում գլխավոր դեր է խաղացել:

Թոմ Քրուզին տեսել են Կիևի մետրոյի կայարաններից մեկում (տեսանյութ)