Ուկրաինացի ազգայնականները հանրահավաք են իրականացնում Զելենսկու գրասենյակի մոտ «Շտայնմայերի բանաձևի» պատճառով

23:31 • 01.10.19

Ուկրաինացի ազգայնականները հանրահավաք են իրականացնում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ցուցարարները բողոքում են Դոնբասի հարցով աշխատանքային խմբի կողմից ստորագրված «Շտայնմայերի բանաձևի» դեմ, որը որոշում է Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելու կարգը:

Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիան դեռես սակավաթիվ է, ցուցարարները կանգնած են ազգայնական կուսակցության դրոշները ձեռքներին պահած: