ԱՄՆ-ում որոնում են բանտից երկրորդ անգամ փախած 49-ամյա կալանավորին

06:38 • 01.10.19

ԱՄՆ Արկանզաս նահանգի կալանավայրի վարչակազմը չի կարողանում գտնել սպանության համար ցմահ դատապարտված 49-ամյա Կելվին Ադամսին, որն արդեն մեկ անգամ նախկինում բանտից փախուստի էր դիմել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է NBC հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավայրի խոսնակ Դինա Թայլերը հայտարարել է, որ վարչակազմը հաստատ չգիտի, թե արդյոք Ադամսին հաջողվել է լքել բանտի տարածքը:

Նշվում է, որ 2009-ին Կելվին Ադամսը մի քանի հոգու հետ փախուստի էր դիմել ԱՄՆ մեկ այլ ուղղիչ գաղութից: Նրանց հաջողվել էր կալանավայրից դուրս գալ պահակախմբի համազգեստով և չորս օր թաքնվել ոստիկանությունից: Փախուստի համար Ադամսը դատապարտվել էր ևս 6 տարվա ազատազրկման: