«Անձնական կյանքում ամենահամարձակ որոշումս ամուսնությունս պահպանելու որոշումն էր». Քլինթոնը պատմել է իր կյանքի ամենահամարձակ քայլերի մասին (տեսանյութ)
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ABC-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ երկու արարքներն է համարում իր կյանքում ամենահամարձակը:
Քլինթոնն ABC-ի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման ընթացքում ներկայացրել է իր նոր՝ «Գիրք համարձակ կանանց մասին» (The Book of Gutsy Women) հեղինակային գիրքը:
Հարցին, թե որն է եղել կյանքում նրա ամենահամարձակ որոշումը, Քլինթոնը պատասխանել է. «Կարծում եմ՝ անձնական կյանքում ամենահամարձակ որոշումն ամուսնությունս պահպանելու որոշումն էր, իսկ հասարակության մեջ, քաղաքականության մեջ՝ նախագահի թեկնածություն առաջադրելը»:
Հիլարի Քլինթոնի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, ԱՄՆ 42-րդ նախագահն է։ 1998 թվականին հանրությանը հայտնի դարձավ Սպիտակ տան պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու հետ նրա սեռական կապի մասին: Սկանդալի կիզակետում պետության ղեկավարին հազիվ է հաջողվել խուսափել պաշտոնանկությունից:
Asked the gutsiest thing she's ever done, Hillary Clinton tells @GMA, "Personally, make the decision to stay in my marriage."
— ABC News (@ABC) October 1, 2019
"Publicly, politically, run for president. And keep going. Just get up every day and keep going." https://t.co/35Zg7cQ9nU pic.twitter.com/29i3Fmicmk










