Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը մինչև 9 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

09:55 • 02.10.19

Կամչատկա թերակղզու Շիվելուչ հրաբուխը մինչև 9 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հաղորդում է ria.ru-ն՝ Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության կայքին հղումով:

«Հոկտեմբերի 2-ին Շիվելուչ հրաբխից մոխրի արտանետում է գրանցվել։ Մոխրի արտանետման բարձրությունը կազմել է մինչև 9000 մետր»,- հայտնել է գերատեսչությունը՝ hրաբխային ժայթքումների դիտարկման Կամչատկայի խմբին (KVERT) հղումով:

Նշվում է, որ հրաբխի շրջանում օդանավերի միջազգային երթուղիներ չեն անցնում, մերձակայքում տուրիստական խմբեր չկան:

Միևնույն ժամանակ, հրաբխին տրվել է ավիացիոն վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ:

Շիվելուչը (3283 մետր ծովի մակարդակից) Կամչատկայի գործող հրաբուխն է։ Այն գտնվում է Կամչատկայի երկրամասի Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի ավանից մոտ 45 կմ հեռավորության վրա:

Вулкан Шивелуч на Камчатке выбросил девятикилометровый столб пепла