Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Հոկտեմբերի 1-ի գիշեր հոկտեմբերի 2-ի լույս հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայողի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր:
«Զինծառայողը մեզ մոտ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, իսկ այսօր առավոտյան նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ»,- հայտնեց Գարունիկ Ղուշչյանը:










