«Աէրոֆլոտի» փոխղեկավարին մեղադրում են 250 մլն ռուբլի յուրացնելու մեջ. վերջինս կալանավորվել է

22:02 • 02.10.19

Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին՝ 250 մլն ռուբլու յուրացման մասին գործով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ալեքսանդրովին մեղադրում են խոշոր չափի խարդախության մեջ: Հետաքննության տվյալներով՝ նա ներգրավել է կողմնակի փաստաբանների «Աէրոֆլոտ» ընկերությանն իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, միևնույն ժամանակ ողջ աշխատանքն արել են ընկերության իրավաբանները:  

Ներգրավված փաստաբանների համար վարձավճարը կազմել է մեկ ժամում 350 եվրո:

Հաղորդվում է, որ դատարանի որոշմամբ՝ Ալեքսանդրովը կալանքի տակ կմնա մինչև նոյեմբերի 30-ը:

Հետաքննության տվյալներով՝ 2016-2018 թվականներին Ալեքսանդրովը փաստաբանների խորհրդի հաշվին է փոխանցել 250 մլն ռուբլի: