Չեչեն երիտասարդը ներողություն է խնդրել Քադիրովից քրոջ հարսանիքին արտասվելու համար (տեսանյութ)  

20:24 • 02.10.19

 

Չեչեն երիտասարդը, որը ներկա գտնվելով քրոջ հարսանիքին, հուզվել և արտասվել էր, ներողություն է խնդրել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովից «զանգվածային միջոցառումներում չեչենական վարվելակարգի խախտման» համար: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Instagram-ում:

«Իրենց քույրերին հարսանիքի օրն ուղեկցելիս արտասվող տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութերն ընդունելի երևույթ չեն չեչենական հասարակության համար», - ասվում է սոցցանցում տեսանյութին կից արված գրառման մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ գլուխը կախ ներողություն խնդրող երիտասարդը խախտել է հարսանեկան արարողության կարգը՝ հարուցելով տեղաբնակների զայրույթը:  

Սեպտեմբերի վերջին նրա նկատմամբ քննադատական հայտարարություն էր արել նաև Քադիրովը, որից հետո երիտասարդը որոշել էր ներողություն խնդրել:

Տեսանյութն՝ այստեղ