«Չելսիի»-ի հարբած կիսապաշտպանը սկանդալ է հրահրել չիպսերի պատճառով (տեսանյութ)

06:28 • 02.10.19

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ռոսս Բարքլին երթուղային տաքսիում սկանդալ է հրահրել` իր հետևից ուտելիքի մնացորդը չմաքրելու համար: Այս մասին հայտնում է The Mirorr-ը:

Նշվում է, որ մեքենայի մեջ ֆուտբոլիստը չիպս է թափել, ապա հրաժարվել է հավաքել այն կամ վճարել մեքենայի մաքրման գումարը: Բարքլիի և տաքսու վարորդի միջև վիճաբանություն է սկսվել, արդյունքում` վարորդը դիմել է իրավապահ մարմինների օգնությանը:

Ոստիկանները ֆուտբոլիստին ստիպել են տուգանք վճարել: Ականատեսները պատմում են, որ կիսապաշտպանը գտնվում էր ոչ սթափ վիճակում և հազիվ էր կանգնում ոտքի վրա: