Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ մատակարարումների մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն, և նոր համաձայնագիր չկնքվի, Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը:
Ինչպես հայտնում Gazeta.ru-ն, ՌԴ նախագահը հայտարարել է «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում ելույթ ունենալիս: Միևնույն ժամանակ Ուկրաինայի սպառողների համար գազի գնի համար «Գազպրոմը» պատրաստ է զեղչեր ներկայացնել, սակայն պայմանագրի ժամկետի վերավերյալ դեռևս անսասան է. առաջիկա 10 տարում ոչ մի պայմանագիր չի կնքվի:
«Ուկրաինան փորձում է գործարկել Եվրոպայի էներգետիկ օրենսդրությունը: Եթե կարողանա դա անել մինչև տարվա ավարտը, ապա մենք պատրաստ կլինենք ածխատել եվրոպական օրենսդրության շրջանակներում և Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարման մասին պայմանագիր կստորագրենք՝ եվրոպական օրենսդրության համաձայն»,- ասել է Պուտինը:
2019-ի տվյալներով՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման սակագինը կկազմի 2.61 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ամեն 100 կմ-ի համար:










