Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռևս գտնվում է  կոմայի մեջ. Կ. Գրիգորյան (տեսանյութ)

16:20 • 02.10.19

Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռևս գտնվում է  կոմայի մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

«Վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում, հուսով ենք` մոտ օրերս կսկսի վերականգնվել նրա գիտակցականը»,-ասաց նա:

Նա նշեց, որ  հույս ունեն, որ որոշակի տեղաշարժեր կնկատվեն դրական առումով: «Նա գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, կոմայի մեջ: Որևէ փոփոխություն դեռևս չկա: Քանի դեռ մենք բացասական տեղաշարժեր չունենք, դա գնահատվում է դրական, հուսով ենք` նոր արդյունքներ կունենանք մոտ օրերս»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորում միջադեպ էր տեղի ունեցել Վայոց Ձորի՝ լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրած մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հարություն Գրիգորյանը: