Պերուի հարավային` Կիսպիկանչի շրջանում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 10 զոհ, 14 վիրավոր
Շուրջ 10 մարդ մահացել է, ևս 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Պերուի հարավային` Կիսպիկանչի շրջանում ավտոբուսի անդունդն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Պերուի ոստիկանության տվյալներով` մահացել է 10 մարդ, 14 հոգի տեղափոխվել է հիվանդանոց»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավտոբուսն ընկել է 100 մետր բարձրությունից: Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:










