Բուզանդի փողոցի Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի

16:11 • 02.10.19

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ. Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ. Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: