Կրեմլը հաստատել է Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի հետ

15:27 • 02.10.19

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տարածված լուրը, համաձայն որի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս մասին գրում է mk.ru-ն:

Առկա տվյալների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, Պեսկովը պատասխանել է. «Այո»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2008 թվականի մարտիմեկյան ակցիաների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: