Պուտինը հանձնարարել է ուշադիր լինել բժիշկների աշխատավարձերի և փոխհատուցման վճարների հանդեպ

23:53 • 02.10.19

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հետևել, որ բուժաշխատողների աշխատավարձի ավելացումը չազդի փոխհատուցման վճարների վրա:

Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Կրեմլում կայացած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված առողջապահության ոլորտի հարցերին:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ վարձատրության մասնաբաժնի ավելացման պարագայում չնվազեն փոխհատուցման վճարները:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ բժիշկների աշխատանքի որակից և արդյունավետությունից շատ բան է կախված, այդ թվում՝ մարդկանց կյանքի տևողությունը, ազգի առողջությունն ու ժողովրդագրությունը: