Ռուսաստանում կրճատվել է աշխատանքային փորձի պահանջվող չափը քաղաքացիություն ստանալու համար

17:35 • 02.10.19

Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը կրճատում է օտարերկրացի բարձր որակավորում ունեցող մասնագետներին ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պահանջվող աշխատանքային փորձի չափը՝ նախկին երեք տարուց դարձնելով մեկ տարի, գրում է РИА Новости-ն:

Այս հնարավորությունից կարող են օգտվել Ռուսաստանում աշխատող այն արտասահմանցիները, որոնց մասնագիտությունները ներառված են Աշխատանքի նախարարության ցուցակում: Ընդհանուր ցանկը ներառում է 74 մասնագիտություն: Դրանք հիմնականում բժշկական, ինժեներական և բանվորական մասնագիտություններն են:

Օրինագիծը Պետդուման ընդունել էր հունիսի վերջին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն ստորագրել է հուլիսի 3-ին: