Ա. Սամսոնյանը դիմել է Ս. Պապիկյանին ու Գ. Սարգսյանին՝ իրեն տրամադրելու Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման որոշումը

16:23 • 02.10.19

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:

«Հայտնի է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրավիճակը լարված է։ Համայնքի բնակիչները բողոքում են առ այն, որ նախարարը և մարզպետը կայացրել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում վերջինիս՝ արձակուրդում գտնվելու ժամանակ։ Պատգամավորը խնդրել է իրեն տրամադրել այդ որոշումը, որի համաձայն դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազրությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։