Արտակարգ դեպք Երևանում. հրկիզել են 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է ավագ քննիչի․ Shamshyan.com

22:04 • 02.10.19

Հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե․-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի բակում կայանված Մհեր Ե․-ի կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 77 NՍ 772 պետհամարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենաներում բռնկված հրդեհը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է նաև վնասի չափը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդ Մհեր Ե․-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։