Ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ ԶՈւ տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ. Դ. Տոնոյանը՝ զորավարժությունների մասին (տեսանյութ)
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատվում զորավարժությունների ընթացքը, և աննախադեպ զորավարժությունների շրջանակում ինչպե՞ս է գնահատվում պահեստազորի մոբիլիզացիան:
Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ զորավարժությունները շարունակվում են և կավարտվեն հոկտեմբերի 5-ին: «Գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ինչպես նաև փակ քննարկումներին:
«Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավել, կսահմանափակվեմ»,- եզրափակեց նա:










