Վլադիմիրում աշակերտը փորձել է կացնով դպրոց մտնել
ՌԴ Վլադիմիրի դպրոցներից մեկի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մի աշակերտի, որը փորձել է կացնով դպրոց մտնել, հաղորդում է Газета-ն:
Ըստ առկա տեղեկությունների՝ կացնով զինված 8-րդ դասարանի աշակերտը փորձել է դպրոց մուտք գործել հետևի կողմից, սակայն նրան նկատել և ձերբակալել են:
Վլադիմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ անվտանգության ծառայողները ոստիկանություն է կանչել, դեռահասը հարցաքննվել է:
«Ըստ որոշ տեղեկությունների՝ աշակերտը մեծանում է անապահով ընտանիքում և խնդիրներ ունի հասակակիցների հետ շփումներում»,- նշել են քաղաքապետարանից:
Իրավապահ մարմինները միջադեպը դեռևս չեն մեկնաբանում:










