Լեհ տղամարդը տեսանկարահանել է օձի և գորտի դրամատիկ մենամարտը (տեսանյութ)

03:33 • 03.10.19

Լեհ էլեկտրիկն արշավի ժամանակ տեսանկարահանել է օձի և գորտի մենամարտը, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի վերջին 35-ամյա Յան Օնդրեյն ընկերների հետ հեծանվարշավ էին կազմակերպել դեպի Փոքր Բեսկիդներ (լեռներ): Երբ նրանք հեծանիվներով բարձրացել էին մինչև Մագուրկա լեռան գագաթը (ծովի մակերևույթից 909 մ բարձրության վրա), ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա լսել էին մի տարօրինակ ձայն:

«Այդ օրը քամի չկար, բայց այդ կողմում տերևները շարժվում էին: Մենք կանգ առանք, մոտեցանք և ականատես եղանք անհավատալի մի տեսարանի՝ գորտը պայքարում էր իր կյանքի համար՝ փորձելով դուրս պրծնել օձի բերանից»,- ասել է էլեկտրիկը:

Տղամարդը պատմել է, որ երկկենցաղը փորձել է փախչել տարբեր եղանակներով. Գորտն անընդհատ շարժվում էր, հարվածում ոտքով՝ հույսով, որ օձին չի հաջողվի կուլ տալ իրեն: Օնդրեյը խոստովանել է, որ իրեն թվում էր, որ գորտն ինչ-որ պահի կարողանալու է ազատվել օձից, սակայն երբ վերջինը բռնել է երկկենցաղի երկրորդ ոտքը, ճակատամարտն ավարտվել է:

Լեհ տղամարդը նշել է, որ գորտին համտեսելուց հետո օձը սողացել է անտառ: Նա հավելել է, որ չգիտեր, որ գորտերն այդպես գոռալ գիտեն: