Թաիլանդում 25-ամյա տղամարդը հեռախոսով խաղալիս քնել է և մահացել
Թաիլանդի Չոնբուրի քաղաքում տղամարդը քնել է լիցքավորչին միացված բջջային հեռախոսով խաղ խաղալիս և մահացել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 25-ամյա Սաստրա Մոինն անկողնում պառկած օնլայն զվարճալի խաղեր է խաղացել մի քանի հեռախոսով, որից մեկը միացված է եղել լիցքավորչին:
Հաջորդ առավոտյան երիտասարդի 57-ամյա մորաքույրը հայտնաբերել է նրա անշարժ մարմինը: Նա պնդել է, որ Մոիմն ամբողջությամբ մանուշակագույն է եղել, իսկ ձախ ձեռքի մոտ դրված է եղել սև հետքերով մետաղալար: Կինը միանգամից անջատել է տան էլեկտրականությունը և զանգել ոստիկանություն:
Նա հայտնել է, որ թաիլանդցին հաճախ է քնել բջջային հեռախոսով կամ այլ էլեկտրոնային սարքավորումներով խաղալիս:
Ոստիկաններն ուսումնասիրել են դին և եզրակացրել, որ դրա վրա բռնության նշաններ չկան: Մահն առաջացել է հոսանքահարման հետևանքով:










