Մանչեսթերից մեկնելիս ուղևորն ինքնաթիռի պատուհանից տեսել է թռիչքուղու վրա մնացած իր ճամպրուկը
Lufthansa ավիաընկերության ուղևորը թռիչքի պատրաստվող ինքնաթիռի պատուհանից տեսել է թռիչքուղու վրա մնացած իր ճամպրուկը, Life.ru-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կարն Ռաթերիան Մանչեսթերից թռչում էր Մյունխեն, երբ ինքնաթիռից տեսել է թռիչքուղու վրա գտնվող իր ճամպրուկը:
Ուղևորն անմիջապես թվիթերի միջոցով դիմել է ավիաընկերությանը և, որպես ապացույց, գրառման տակ կցել ճամպրուկի լուսանկարը:
«Ես այդ մասին տեղեկացրեցի ինքնաթիռի անձնակազմին, սակայն ինձ ասացին, որ նստեցումն ավարտված է», - նշել է նա:
Ուղևորի գրառումն ավելի քան 1.4 հազար հավանում է ստացել:
«Այդան մոտ և մաժամանակ այդքան հեռու», - մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը:
«Ձեզ ազատել են օդանավակայանոմ ուղեբեռին սպասելուց», - գրել է մեկ ուրիշը:
Ավիաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար և հաջորդ օրը ուղեբեռը հասցրել է տիրոջը:










