ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռմբակոծիչ է վթարվել. կա 7 զոհ
ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի Բրեդլիի օդանավակայանում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռմբակոծիչի վթարի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է NBC-ն:
Ըստ աղբյուրի՝ Քոնեկտիկուտի ոստիկանապետ Ջեյմս Ռովելան նշել է, որ B-17-ում 13 մարդ է եղել՝ 10 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Բացի այդ, շենքում, որին բախվել է կործանիչը, գտնվել է օդանավակայանի տեխնիկական անձնակազմի աշխատակից: Վթարից հետո վեց հոգի տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծանր է:
Նշենք, որ ռմբակոծիչի օդ բարձրանալուց ինը րոպե անց օդաչուները Բրեդլիի օդանավակայանի վերահսկիչներին տեղեկացրել են ինքնաթիռի հետ կապված խնդիրների մասին, որը «չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ բարձրությունը»: Անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, բայց կորցրել է կառավարումը: 10 րոպե անց B-17-ը բախվել է օդանավակայանի հետնամասում գտնվող շինությանը:










