Մեքսիկայում զբոսաշրջիկը սաֆարիի ժամանակ կորցրել է ձեռքը
Մեքսիկայում բրիտանացի զբոսաշրջիկը կորցրել է ձեռքը բագգի տեսակի ամենագնացով սաֆարիի ժամանակ, գրում է The Sun-ը:
Ավտոմեքենան շրջվել է զբոսաշրջային ուղևորության ժամանակ, երբ սկսվել է ուժեղ փոթորիկը: Վթարի արդյունքում 26-ամյա Բրիթ Չելսիի ձեռքը կտրվել է: Տուժողը ստիպված է եղել անձամբ «տեղափոխել» այն շտապօգնության մեքենա:
Բրիթին ուղեկցել է նրա ընկերուհին, ով պատռել է շապիկը` աղջկա ձեռքի արյունահոսությունը դադարեցնելու համար: Ավելի ուշ բժիշկներն ասել են, որ հենց դա է փրկել աղջկա կյանքը:
«Հիվանդանոցի ճանապարհին այնպիսի զգացողություն էր, որ մահանում եմ. սարսափելի էր»,- ասել է Բրիթը:
Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղջկա ձեռքը, քանի որ հյուսվածքները լիովին վնասված են եղել:
Չելսին ասել է, որ երջանիկ է կենդանի մնալու և տուն վերադառնալու










