«Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Է. Ջանոյան
«Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում խուլիգանության և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով»,-ասաց Ջանոյանը։
Հիշեցնենք,որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել էր,որ «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։










