Ալժիրցիները կրկին փողոց են դուրս եկել՝ քաղաքական վերնախավի փոփոխության և արդար ընտրությունների անցկացման պահանջով

03:52 • 05.10.19

Ալժիրի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում ուրբաթ կրկին զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր են անցկացվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է TSA տեղեկատվական պորտալը:

Ըստ աղբյուրի՝ 33-րդ անգամ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով քաղաքական ռեժիմի փոփոխություն, քաղաքական համակարգի հիմնարար բարեփոխումների իրականացում, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում, կոռումպացված պաշտոնյաների դեմ վճռական պայքար և ժողովրդավարական իրավունքների և ազատություններ ապահովում:

Ցույցերին մասնակցել են նաև ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների ակտիվիստներ, արհմիությունների անդամներ, երիտասարդական և իրավապաշտպան կազմակերպություններ:

Ալժիրցիները վանկարկել են «ազատություն քաղբանտարկյալներին», «բանդայի մասնակցությամբ ընտրություններ չեն լինի», «մենք խաղաղ ճանապարհով կհասնենք ազատության»:

Բացի այդ, փողոց դուրս եկած ալժիրցիները մերժել են իշխանությունների՝ դեկտեմբերի 12-ին նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը: