Բրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայի օդանավակայանում հանկարծակի կոմայի մեջ է ընկել

06:46 • 05.10.19

Բրիտանացի զբոսաշրջիկ Վիկտորիա Լենգֆիլդը Թուրքիայի օդանավակայանում հանկարծակի կոմայի մեջ է ընկել, Известия-ի փոխանցմամբ՝ գրում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 36-ամյա կինն արձակուրդի ավարտին սուր ցավեր է ունեցել գլխի և պարանոցի շրջանում:

Երբ Լենգֆիլդն ամուսնու և երկու երեխաների հետ ժամանել է օդանավակայան, գրանցման սեղանի մոտ ընկել է կոմայի մեջ: Կնոջը շտապ հոսպիտալացրել են:

Բժիշկները կայունացրել են բրիտանուհու վիճակը և ախտորոշել գլխուղեղի անևրիզմ (անոթի լայնացում): Ըստ նրանց՝ կնոջ ողջ մնալը հրաշք է, քանի որ նրա վիճակում գտնվող մարդկանց միայն 3 տոկոսն է փրկվում հիվանդանոց տեսափոխվելիս:

Թուրքիայում բրիտանացի դիվանագետները հիմա փորձում են Լենգֆիլդին հայրենիք տեղափոխել: