Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Volkswagen-ը ու Mercedes-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

20:08 • 05.10.19

Հոկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Մայիսյան կամուրջ – Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Բագրատաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Արսեն Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 VA 658 համարանիշի և Երևանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Ս.-ի վարած Mercedes Sprinter մակնիշի 36 FA 456 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Արսեն Բ.-ի ուղևորներ, 78-ամյա Շուշան Մ.-ն, 52-ամյա Էլեոնորա Բ.-ն և Գագիկ Ս.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 36-ամյա Լիլիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: