Արծիվը GoPro-ով թռչելիս տեսագրել է գլոբալ տաքացման հետևանքներն Ալպյան լեռներում (տեսանյութ)
Մասնագետները տեսախցիկ են ամրացրել արծվի պարանոցին, որի օգնությամբ պատկերել են Ալպյան լեռալանջերի սառցադաշտերի հալոցքը: Տեսանյութը հրապարակել է Eagle Wings Foundation բարեգործական կազմակերպությունը, որը մասնագիտանում է Մեքսիկայում երեխաների հետ տարվող աշխատանքում:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Վիկտոր անունով արծվի թռիչքի արդյունքում նկարահանած կադրերում երևում են Ալպյան լեռնագագաթներն ու հալչող սառցադաշտերը, ինչը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով:
Թռչունների արքան անցել է նաև լեռնագագաթներին տեղակայված մի շարք կառույցների վրայով, որոնք նախկինում ձյունապատ են եղել:
Հիեցնենք, որ անցյալ ամսվա վերջին փորձագետները նախազգուշացրել են, որ Մոնբլանի Գրանդ Ժորաս լեռնազանգվածի գագաթին գտնվող սառցադաշտից կարող է մոտ 250 000 խորանարդ մետր մակերես զբաղեցնող սառցաբեկոր պոկվել:










