Ամերիկացի էկոակտիվիստը մոլորակը փրկելու համար կոչ է արել երեխաներ ուտել (տեսանյութ)

04:18 • 05.10.19

Ամերիկացի էկո-ակտիվիստն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մոլորակը փրկելու համար միայն Ռուսաստանի ռմբակոծումը բավարար չէ, կլիմայի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երեխաներ ուտել, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը նշել է, որ բնապահպանական խնդիրների պատճառով աշխարհի վերջին մի քանի ամիս է մնացել, ուստի անհրաժեշտ է արագ գործել:

«Եթե նույնիսկ մենք ռմբակոծենք Ռուսաստանը, էլի շատ մարդ կմնա... Սա մեծ խնդիր է, ուստի պետք է երեխաներ ուտենք»,- ասել է ակտիվիստը:

Հանդիպման մասնակիցները լուրջ հայացքով լսել են այս հայտարարությունը: Ելույթի ավարտին աղջիկը սկսել է գոռալ, և կազմակերպիչները ստիպված են եղել  անջատել խոսափողը:

Ավելի ուշ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ակտիվիստը, ամենայն հավանականությամբ, հոգեկան խնդիրներ ունի: