Փղերը որոշել են փրկել մեկը մյուսին և սատկել են ջրվեժն ընկնելով (տեսանյութ)

20:54 • 05.10.19

Թաիլանդում վեց փիղ է սատկել ջրվեժներից մեկում՝ փորձելով փրկել մեկը մյուսին: Ինչպես հաղորդում է BBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային շրջանում գտնվող Կհաույայ ազգային պարկում:

Պետաշխատողներին դեպքի վայր էին կանչել մի խումբ փղերի պատճառով, որոնք փակել էին ջրվեժի մոտակա ճանապարհը: Որոշ ժամանակ անց ջրվեժի ստորոտին հայտնաբերել են փղերից մեկի անկենդան մարմինը, փոքր-ինչ հեռու՝ մյուս հինգ կենդանիների մարմինները:

Ենթադրվում է, որ փղի ձագն է սկզբում ընկել ջրվեժը: Նրան փորձել են փրկել ավագ ցեղակիցները, սակայն բոլորն էլ արդյունքում գլորվել են ցած:

Կատարվածից ոչ հեռու՝ ժայռի մոտ, ևս երկու թույլ կենդանիների են հայտնաբերել: Նրանց փորձում են օգնել դուրս գալ այնտեղից: