Արգենտինայում տեղադրվել է Յուրի Գագարինի կիսանդրին
Արգենտինայի Սան Լուիս նահանգի Լա Պունտա քաղաքի պլանետարիումում բացվել է ռուս տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին և լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված նրա կյանքին և ճանապարհորդությանը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումը համընկել է կողմից կազմակերպված Երկրի առաջին արհեստական արբանյակի գործարկման տարեդարձի հետ, որը տեղի է ունեցել 1957 թվականի հոկտեմբերի 4-ին: Բուենոս Այրեսի «Ռուսաստանի տան» ղեկավար Օլգա Մուրատովան լրագրողներին ասել է, որ Գագարինի կիսանդրու տեղադրումն իրականացվել է Լա Պունտայի համալսարանի խնդրանքով:
Կիսանդրու բացմանը ներկա է եղել ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռևինը, որից այցելուները հետաքրքրվել են տիեզերքի գաղտնիքների մասին, մասնավորապես՝ ինչպես ուտել, քնել, սպորտով զբաղվել տիեզերքում, հնարավոր է արդյոք աստղերի մոտ միշտ երիտասարդ մնալ:
Բացի ուսանողներից, միջոցառմանը ներկա են եղել նաև տեղի դպրոցների աշակերտներ՝ տիեզերագնացի համազգեստով՝ սպիտակ կոստյումով և սաղավարտով:










