Բաղդադում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ անհայտ դիպուկահարների հարվածից 4 մարդ է սպանվել

01:20 • 05.10.19

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ անհայտ դիպուկահարների հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է սպանվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սպանվել են երկու քաղաքացիական անձ և երկու իրավապահ մարմինների աշխատակից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի մի շարք քաղաքներում սկսվել են հակակառավարական ցույցեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Նրանք պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: Ըստ վերջին տեղեկությունների՝ երկրում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 44 մարդ: