ԱՄՆ-ում աշակերտուհին դպրոց է մտել լիցքավորված ատրճանակով
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է դպրոց զենքով եկած աշակերտուհուն, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև ոստիկանների ժամանելը, աշակերտուհուն զինաթափել են դպրոցի անվտանգության աշխատակիցները:
Իրավապահները, խուզարկելով դեռահասին, հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ և փամփուշտներ: Դպրոցականը ձերբակալվել է:
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:










