Կոտայքում Mercedes-ը «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com
Հոկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Արա Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 32 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդ Արա Ա-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










