Թուրքիայում 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05:55 • 06.10.19

Թուրքիայի Մարմարիս շրջանից 75 կիլոմետր հեռավորության վրա 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանը:

Նշվում է, որ օջախը գտնվել է 45 կիլոմետր խորության վրա: Տուժողների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: