Ավստրալիայի սուպերմարկետներից մեկից գնված խաղողի հատիկների մեջ ասեղներ են հայտնաբերվել (լուսանկար)

11:52 • 07.10.19

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի սուպերմարկետներից մեկից գնված խաղողի հատիկների մեջ պողպատյա ասեղներ են հայտնաբերվել, գրում է ավստրալական 9News պորտալը:

Ըստ պորտալի տվյալների` ասեղները հայտնաբերվել են թարմ խաղողի հատիկների մեջ Մելբուրնի` Քերոլայն Սփրինգ շրջանի սուպերմարկետներից մեկում: Ինչպես պարզ է դարձել, նշված դեպքը երրորդն է վերջին ամսվա ընթացքում: Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը հետաքննություն է սկսել ելակի հատիկների մեջ պողպատյա ասեղների հայտնաբերման առնչությամբ:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ելակի մեջ ասեղ հայտնաբերած կանանցից մեկը ստիպված է եղել մի ամբողջ գիշեր հիվանդանոցում անցկացնել, որպեսզի բժիշկները բացառեին ասեղների` որովայն ներթափանցելու հնարավորությունը:

Նույնանման միջադեպերի մասշտաբային հետաքննություն ավստրալական ոստիկանությունն անցկացրել է անցյալ տարվա սեպտեմբերին, այն բանից հետո, երբ ավստրալական 6 նահանգներում ելակի հատիկների մեջ ասեղներ և քորոցներ էին հայտնաբերվել: Ավստրալական ոստիկանությունը նմանօրինակ 230 դեպք է արձանագրել: Հանցագործության համար մեղադրվել է ելակի ֆերմաներից մեկում աշխատող 50-ամյա մի կին:

2018 թվականի սեպտեմբերի 20-ին երկրի իշխանությունները խստացրել են «սննդի սաբոտաժի» համար սահմանված պատժաչափը` ազատազրկման ժամկետը 10 տարուց դարձնելով 15 տարի:

 

Image result for 9News needles found in grapes

 

Image result for 9News needles found in strawberries

Image result for 9News needles found in grapes