Գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլ»-ի ձայները բավարար էին ՍԴ-ում այս հարցը քննության առարկա դարձնելու համար. Իվետա Տոնոյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկության մասին
ԲՀԿ խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քվեարկությանը չի մասնակեցել, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած փաստաթղթի մեջ բազմաթիվ թերություններ կային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առավել հստակ նշեց, որ քվեարկությանը չմասնակցելու դիրքորոշումը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի իրավական առումով՝ ոչ լիարժեքությամբ և առկա բազմաթիվ իրավական ձևակերպումներով և թերություններով»,- ասաց Տոնոյանը:
Տոնոյանը նշեց, որ նրանք հստակ ներկայացրել են քվեարկությանը չներկայանալու մասին, որը ևս իրենց քաղաքական դիրքորոշումն է և նրանց վերապահումը «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած փաստաթղթի ձևակերպան հանդեպ է:
«Ոչ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանությանը հարցը: Մենք դեռ 2018 թվականին դեմ ենք քվերակել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Մենք ասել ենք, որ Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, մեզանից ոչ մեկը նրա երկրպագուների ակումբի անդամ չի հանդիսանում»,-ասաց նա և հավելեց, որ նրանց՝ քվերակությանը չմասնակցելը չի նշանակում, որ հարցականի տակ են դնում «Իմ քայլը» խմբակցության՝ կասկած ունենալու իրավունքը:
«Մենք թողել ենք, որ նրանք հանդես գան նախաձեռնությամբ, ներկայացնեն իրենց հիմնավարումները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին ՍԴ՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար»,- ասաց նա:










