Ամերիկացին սխալմամբ կրակել է իր փեսայի վրա, որը Նորվեգիայից ԱՄՆ էր ժամանել՝ իրեն անակնկալ մատուցելու համար

14:55 • 07.10.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը պատահաբար կրակել է իր փեսայի վրա, որը Նորվեգիայից Միացյալ Նահանգներ էր ժամանել՝ վերջինիս անակնկալ մատուցելու համար, գրում է People ամսագիրը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան: Քրիստոֆեր Բերգանը Ֆլորիդա էր ժամանել իր աներոջ՝ Ռիչարդ Դենիսի ծննդյան օրը և անմիջապես ուղևորվել վերջինիս տուն:

Սակայն, ինչպես հայտնել է տեղի շերիֆը, Բերգանի ժամանման նախօրեին Դենիսի տուն էր այցելել մեկ այլ մարդ, որի հետ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո տղամարդը դուրս էր վռնդել նրան:

Արդյունքում, երբ Բերգանն անակնկալ դուրս է ցատկել թփերից, որպեսզի զարմացնի աներոջը, նա կրակել է փեսայի վրա: Չնայած բժիշկների ցուցաբերած առաջին բուժoգնությանը, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել. նա տեղում մահացել է սրտի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Ֆլորիդայի ոստիկանությունում հաստատել են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ուստի մեղավորին ոչ մի մեղադրանք չի ներկայացվի: