Էրդողանն իր լիազորությունները 2 օրով փոխանցել է Թուրքիայի փոխնախագահին

10:31 • 07.10.19

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանին ուղղված տեղեկագրով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-8-ը Սերբիա կատարելիք այցի հետ կապված, համաձայն Սահմանադրության 106-րդ հոդվածի, երկրի ղեկավարի լիազորությունները փոխանցում է փոխնախագահ Ֆուադ Օքթային, գրում է Resmi gazete թերթը:

Վերջին անգամ Թուրքիայի նախագահն իր լիազորությունները փոխանցել էր հունիսի 14-ին՝ Տաջիկստան այցից առաջ: