Իտալիայում իրավապահները բաղնիքի պատի ետևում ավելի քան 500 քմ տարածքով կանեփի «ջերմոց» են հայտնաբերել (տեսանյութ)

11:16 • 07.10.19

Իտալիայի Սարդինիա կղզում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով կանեփի «ջերմոց», որի մուտքը քողարկված է եղել լոգարանի պատով: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Հայտնի է դարձել, որ «ջերմոցը» կառուցել է Իտալիայի 30-ամյա մի բնակիչ, որի անունը չի նշվում, որը թմրանյութն ապօրինի կերպով վաճառել է արտերկրում:

Իրավապահները ձերբակալել են կասկածյալին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հրազեն:

Ոստիկաններն առավել քան 500 թուփ ուղարկել են փորձաքննության: