Լևոն Ջուլֆալակյանը կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը

17:17 • 07.10.19

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Այսօրվանից Երեւանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը»,-գրել է նա: