Ռուսաստանում դասախոսը մահացել է ուսանողների աչքի առաջ

23:50 • 07.10.19

Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքի բուհերից մեկում դասախոսը մահացել է ուսանողների աչքի առաջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին:

Ինչպես հաղորդվում է, ուսանողները սպասելիս են եղել դասաժամի մեկնարկին, սակայն 74-ամյա դասախոսը չէր մտնում լսարան: Այդ ժամանակ ուսանողները դուրս են եկել որոնելու նրան, իսկ երբ մտել են նրա աշխատասենյակ, նկատել են, որ նա մահացել է:

«Նրա քթից արյուն էր հոսում, հավանաբար, նա ընկել և հարված էր ստացել»,- պատմել են ուսանողները:

Նշվում է, որ դասախոսը բուհում աշխատել է 42 տարի: