Արքայազն Հարին, Մեգան Մարքլը, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը հանդես են եկել հոգեկան առողջության մասին իրազեկող գովազդային արշավում

11:42 • 07.10.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, իրենց ուժերը միավորել են արքայազն Ուիլյամի և Քեյթի հետ՝ առաջնորդելու կառավարական արշավը, որը նպատակ ունի կոտրել հոգեկան առողջության վերաբերյալ կարծրատիպերը և իրազեկել քաղաքացիներին դրա կարևորության մասին, գրում է Daily Mail-ը:

Թագավորական ընտանիքի չորս անդամները հանդես են գալիս առողջապահության ազգային ծառայության գովազդային արշավում, որը կապահովի անհատական խորհրդատվություն սթրեսի, ընկճախտի կամ վատ քնի դեմ պայքարող մարդկանց համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօրվանից միլիոնավոր բրիտանացիներ կարող են օգտագործել Every Mind Matters կայքը՝ անհատական «գործողությունների ծրագիր» ստանալու համար, որը կբարելավի օգտատերերի հոգեկան առողջությունը:

Հեռուստատեսության պատմության մեջ պատմական համարվող այդ կարճամետրաժ ֆիլմ-գովազդը կցուցադրվի այսօր՝ տեղական ժամանակով ժամը 8.45-ին:

«Ամբողջ երկրում միլիոնավոր մարդիկ առերեսվում են հոգեկան առողջության խնդիրներին՝ ցանկացած տարիքում, տարբեր ինտենսիվությամբ և ամենատարբեր պատճառներով»,- ընդգծելելով խնդրի հրատապությունը՝ ասել է արքայազն Ուիլյամը:

 

The Dukes and Duchesses of Cambridge and Sussex (pictured) are launching a new mental health campaign

The four royals (pictured) have reunited to launch an NHS resource that will provide personalised advice for people struggling with stress, depression or poor sleep

It marks the reunion of the royal 'Fab Four' (pictured) amid reports of a feud between Prince William and Harry that led to a complete split in their royal households earlier this year