Ճապոնիայում վերջին ամիսներին ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով, նրանցից 126-ը մահացել են

10:08 • 08.10.19

Ճապոնիայում ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառով, նրանցից 126-ը մահացել են, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը, որի իրավասության ոլորտում են փրկարարական և շտապօգնության ծառայության գործառույթները:

Ընդհանուր առմամբ, մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում շոգից տուժել և հոսպիտալացվել է 71 հազար 452 մարդ: Սա մեծությամբ երկրորդ ցուցանիշն է անցյալ տարվա ռեկորդից հետո, երբ հոսպիտալացվել էր 95 հազար մարդ:

Նշվում է նաև, որ մահացությունների բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շոգ եղանակը երկրի գրեթե ամբողջ տարածքում պահպանվել է մինչև սեպտեմբերի վերջը: