Ալիևն Ադրբեջանի վարչապետ է նշանակել Ալի Ասադովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է minval.az-ը:
Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի նիստում քննարկվել է Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը: Դրանից հետո խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ կապված օրվա գլխավոր հարցի հետ, որից հետո հարցը դրվել է քննարկման, ապա՝ քվեարկման և ընդունվել է:
Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 8-ին: Մամեդովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի ապրիլին:










