Երևանում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին. կա 5 վիրավոր. Shamshayn.com

13:14 • 08.10.19

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոց խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 73 RՏ 773 համարանիշի և Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Բախման հետևանքով Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: